Քիմ Քարդաշյանը երեկ՝ հոկտեմբերի 6-ին ժամանել է Հայաստան։ Նա այստեղ է՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Հայաստան գալուց հետո Քարդաշյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ նշելով․ «Հայաստանում համարյա գիշերվա 3-ն է, բայց ես չեմ կարողանում քնել։ Այնքան ոգևորված եմ այստեղ լինելու և բոլորին տեսնելու համար»։
***
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:
«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։
Civilnet











