Գլխավոր Լրահոս

Իտալիա և Գերմանիա․ Ryanair-ը էժան չվերթներ կիրականացնի Երևանից և Գյումրիից 

Իտալիա և Գերմանիա․ Ryanair-ը էժան չվերթներ կիրականացնի Երևանից և Գյումրիից 

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Հայաստանից Եվրոպա: Այս մասին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համատեղ  ասուլիսին հայտարարեց Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ օ Բրայնը։

Չվերթները իրականացվելու են Երևանից և Գյումրիից՝ երեք ուղղություններով՝ Հռոմ, Միլան, ամռանը՝ նաև Բեռլին։ 

Հռոմ և Միլան՝ հունվարից, Բեռլին՝ ամառվանից։

Բրայնի խոսքով՝  2020թ․ ամառվանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն նաև բավարական Մեմմինգեն քաղաք։

Ավիատոմսերի միջին արժեքը, ըստ նրա, կկազմի 35 եվրո: Արդեն այսօր հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում: 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստվում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար։

Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում