Գլխավոր Լրահոս

Սա մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն չէ․ վարչապետը՝ Ryanair-ի մասին

Սա մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն չէ․ վարչապետը՝ Ryanair-ի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 17-ի նիստին անդրադարձել է Հայաստանի շուկա մուտք գործած Ryanair ընկերությանը, որը մի շարք ուղղություններով էժան տոմսեր է առաջարկում։ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»,- ասել է վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։ Ըստ փոխվարչապետի՝ ընկերության գնային քաղաքականությունը միտված է հնարավորինս էժան և մատչելի տոմսեր առաջարկելուն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ: Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս գործընթացում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց միջազգային օդանավակայանը», շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար: Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել: Սկզբունքային որոշումը հետևյալն է՝ այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու: Շատ կարևոր է, որ մենք մեր ռազմավարական պատկերացումների կապակցությամբ լինենք հետևողական և երբեմն, ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք և հետևողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետևից, որովհետև այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք լինելու է: Եկեք արձանագրենք, որ ի սկզբանե, երբ խոսակցություն գնում էր այս մասին՝ շեշտադրումն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ է, ինչի բյուջեի փողերը ծախսում են, գնում են գործուղումների և այլն: Այնպես որ արձանագրենք՝ հաստատակամությունը որոշումները մինչև վերջ տանելու առումով շատ կարևոր է կառավարման համակարգում»: Մարիա Եղիազարյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում