Գլխավոր Լրահոս

Բանասերները դասադուլ են անում նախարարության որոշման դեմ

Բանասերները դասադուլ են անում նախարարության որոշման դեմ

«Պետք լինի՝ տարիներով դասադուլ կանենք». այսօր Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել` բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) որոշման հետ կապված:

Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները պնդում են, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը համալսարանում շատ կարևոր է, քանի որ դպրոցներում և համալսարաններում այս առարկաները անցնում են տարբեր մակարդակներով, և այս առարկաները պետք են մարդկանց գրագիտությունն ապահովելու համար։

Նրանք կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցում են ուսանողներ ինչպես հայ բանասիրության, այնպես էլ այլ ֆակուլտետներից ու համալսարաններից։ 

Ավել վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հայաստանյան բուհերում այդ առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ։


Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում