Գլխավոր Լրահոս

Առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա. Նիկոլ Փաշինյան

Առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա. Նիկոլ Փաշինյան
Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի. նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին։ Նա շեշտեց, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ «ընդհանուր զրույց են ունեցել, չեն կոնկրետացրել և չեն խոսել մանրամասների մասին»։ «Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց նա։ Նշելով, որ առնվազն մինչև գարուն գինը չի բարձրանա՝ վարչապետը հավելեց, որ «այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ [Հայաստանին - խմբ․] հարմար է, բայց արդեն վատ չէ»։ Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման»։ Պատրաստեց Լուսինե Վարդանյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում