Գլխավոր Լրահոս

Amnesty International-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների ազատություն

Amnesty International-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների ազատություն
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Վրաստանում բողոքի ցույցերի առնչությամբ՝ այդ երկրի իշխանություններին կոչ անելով ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը և ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումից։ Իր հայտարարությունում կազմակերպությունը շեշտադրում է նոյեմբերի 18-ին և 26-ին Թբիլիսիում ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ջրցան մեքենաների կիրառումը և հանգամանքը, որ տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանության ցուցումներին չենթարկվելու համար։ Amnesty International-ը ընդգծում է ՝ «ուժ կարող է կիրառվել այն դեպքում, երբ ոչ բռնի միջոցներն այլևս արդյունավետ չեն, իսկ իրավապահները պետք է փորձեն նվազագույնի հասցնել վնասներն ու վնասվածքները»։ Նոյեմբերի կեսից Վրաստանում բողքի ակցիաներ են ընթանում, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ձախողվել է համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագծի ընդունումը:
Լուսանկարում՝ Երկաթե պատնեշներ Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում