Գլխավոր Լրահոս

Պատգամավորները 2020-ի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկություն են ներկայացրել. ֆինանսների նախարար

Պատգամավորները 2020-ի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկություն են ներկայացրել. ֆինանսների նախարար

2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 160 առաջարկություն, որոնք ենթադրում են 368 մլրդ դրամ նոր ծախս: Այս մասին Ազգային ժողովում 2020-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

Նա նշեց, որ գումարային արտահայտությամբ խոսքը 368 մլրդ դրամ ծախս ավելացնելու վերաբերյալ առաջարկությունների մասին է: Հետաքրքրականը, նրա խոսքով, այն է, որ բոլոր առաջարկությունները նոր են և չեն վերաբերում առկա ծրագրերի փոխարինմանը կամ շտկմանը: 

«Մենք չկարողացանք գտնել առաջարկություն, որը կվերաբերեր առկա ծրագրերի փոխարինմանը»,- տեղեկացրեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ առաջարկությունների ընդհանուր մոտեցումն այն է, որ «ունենանք համակարգված մոտեցում»: Իսկ դրա համար, նշում է նախարարը, պետք է բյուջեն կազմվի ռազմավարական պլանավորման տրամաբանությանը համահունչ: 

«Կարևոր է, որ այս կամ այն ծրագիրն իրականացնելիս իմանանք, թե այն որքանով է նպաստում նախանշված թիրախային ցուցանիշին հասնելուն: Հենց այս տրամաբանությունն է դրված բյուջերի ամփոփաթերթի մեջ», - ընդգծեց նա:

 Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում