Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ից փոխվում են մաքսատուրքերը, զգուշացնում է Գլոբբինգը

Հունվարի 1-ից փոխվում են մաքսատուրքերը, զգուշացնում է Գլոբբինգը

Առցանց գնումների առաքումների Գլոբբինգ ընկերությունը հաղորդագրություն է տարածել 2020թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների մասին։

«Եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամով»։

Կարելի է եզրակացնել․

- Մաքսավճար կգանձվի յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը (նախկինում ամսական 200,000 դրամի փոխարեն): 

- Գերազանցող արժեքի մասը կմաքսազերծվի 15% չափով՝ նախկին 30%-ի փոխարեն: 

- Ամսական 30 կգ-ի սահմանափակումը կդառնա յուրաքանչյուր բեռի համար 31 կգ,

- Կվերացվեն ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

Գլոբբինգը հորդորում է ուշադիր լինել ապրանքի արժեքը հայտարարագրելիս, քանի որ, ինչպես հայտնել է ՊԵԿ-ը, մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

#CivilNet #News

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում