Գլխավոր Լրահոս

Արտաքին պարտքը նվազում է կանխատեսվածից արագ. Ատոմ Ջանջուղազյան

Արտաքին պարտքը նվազում է կանխատեսվածից արագ. Ատոմ Ջանջուղազյան
ՀՆԱ-ի համեմատ Հայաստանի պետական պարտքի ծավալն այս տարվա վերջին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանախատեսվել էր, iսկ 2020-ին վերջում կառավարության պարտքի ծավալը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կկազմի 48,2%․ այս մասին տարեվերջյան ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ ՀԱՆ-ի հետ համեմատ պետական պարտքը նվազում է կանխատեսվածից ավելի արագ տեմպով՝ երկու պատճառով: Նախ առաջանցիկ տեմպով աճում է երկրի ՀՆԱ-ն, որն այս տարվա տասն ամիսների կտրվածքով կազմում է շուրջ 7 տոկոս, մյուս կողմից կրճատվում է վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցուցանիշը: Այժմ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,1 մլրդ դոլար, որից 514 մլն դոլարը Կենտրնական բանկի պարտքն է, իսկ 6,6 մլրդ-ը՝ կառավարության պարտքը: Վերջինիս կառուցվածքում 1,5 մլրդ դոլարը ներքին պատրքի մասնաբաժինն է, իսկ 5,1 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքը: Ֆինանսների նախարարության աշխատակիցները մանրամասնեցին՝ կանխատեսվում է, որ տարեվերջին կառավարության պարտքը կկազմի 6,5 մլրդ դոլար` իջնելով ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսի շեմից ներքև: Այն կկազմի 49,6% ՀՆԱ-ի համեմատ: 2020-ի վերջին կառավարության պարտքը կհասնի 7,1 մլրդ դոլարի, սակայն ՀՆԱ-ի համեմատ այն կնվազի մինչև 48,2%: Այդ ցուցանիշին, ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման, պետք է հասնեին 2023-ին, սակայն այժմ կրճատումը տեղի է ունենում ավելի արագ տեմպով: «Այժմ որևէ մեկը չի խոսում 2020-ին ակնկալվող եվրոբոնդերի մարման համար պարտքային պիկից, քանի որ մենք կարողացանք ամիսներ առաջ նոր թողարկում կատարել ավելի լավ պայմաններով ու այդ խնդիրը լուծել», - ասաց ֆինանսների նախարարը: Ջանջուղազյանի խոսքով՝ տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակելու է առաջիկայում պարտքային միջոցներ ներգրավել, քանի որ բյուջեն դեֆիցիտային է, և այն պետք է սպասարկել: Ըստ այդմ, կառավարության անվանական պարտքը 2020-ին կաճի շուրջ 0,5 մլրդ դոլարի չափով՝ կազմելով 7,1 մլրդ դոլար: Սակայն նախարարության ներկայացուցիչները կարևորում են տնտեսության աճն ու իրացվելիության բարձրացումը, ինչի ցուցանիշն է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի կրճատումը: Հայաստանը 2020-ից այլևս չի ներգրավելու միջազգային ֆինանսական կառույցներից երկարաժամկետ արտոնյալ պարտքային միջոցներ բյուջեի ծախսերի սպասարկման համար, քանի որ երկիրն այլևս դասակարգվում է միջին երկամուտ ունեցողների շարքում: «Հայաստանի կարողություններն այժմ գնահատվում են ավելի բարձր, քան նախկինում, ուստի պետությունը կարող է ներգրավել վարկեր շուկայական պայամաններով և տնօրինել դրանք իր գերակայություններին համահունչ: Արտոնյալ վարկային միջոցները տրվում էին կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման համար և որոշակի ռեֆորմներ իրականացելու պայմանով»,- ասաց միջոցառմանը ներկա ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ արտոնյալ պարտքային միջոցների հասանելիությունն այուամենայնիվ Հայաստանի համար փակված չէ, սակայն նախկինի համեմատ դրանք նվազ հասանելի են: Արշալույս Մղդեսյան Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում