Գլխավոր Լրահոս

Վրաց-ադրբեջանական սահմանին կրակոցից հովիվ է վիրավորվել

Վրաց-ադրբեջանական սահմանին կրակոցից հովիվ է վիրավորվել

Վրաստանի ու Ադրբեջանի համար վիճելի համարվող Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով «Մթավարի» հեռուստաընկերությանը:

Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն՝ հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպել:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևոր առաջնորդ Իլարիոն վարդապետն ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, վանքի մոտակայքում չի եղել: «Եթե այստեղ ինչ-որ բան պատահեր, առաջինը մենք կասեինք. թաքցնելու ոչինչ չկա», - ասել է Իլարիոն վարդապետը:

Տեղեկատվության համաձայն, վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, ինչի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն, և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: Նաև պարզ չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է ընթանում հետաքննությունը:

«Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ, վիրավորվածի առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- «Նեթգազեթի» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում