Գլխավոր Լրահոս

Յոթ կետ, թե ինչու առողջության ապահովագրության հայեցակարգը վատն է

Յոթ կետ, թե ինչու առողջության ապահովագրության հայեցակարգը վատն է
Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը, կարծում եմ՝ վատ նախագիծ է: Ինչու՞: Կենտրոնանամ էության վրա ու փորձեմ գրել հնարավորինս պարզ: 1. Հայեցակարգը 52 էջ է, որից 25-ը պատմական ակնարկ է ու մոտ 20 էջն է համակարգի մասին, որի հիմնական մեսիջն է՝ մեզ տվեք ձեր փողերը, մենք կլուծենք առողջապահության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները: 2. Նախագծով թափանցիկ հատվածը վճարում է (չգիտես թե ինչու) ոչ թափանցիկ աշխատող մարդկանց համար: Ու ընդհանրապես չաշխատող մարդկանց համար: 3. Ստեղծվելու է կենտրոնացված, պետական մի հսկա նոր համակարգ, ով մեզ համար գնելու է առողջություն` իր բացասական բոլոր դրսևորումներով (հանրային անարդյունավետություն, կոռուպցիա (չասեք՝ նոր Հայաստանում այդպիսի բան չկա), ռեսուրսների վատնում, վարչական ահռելի ծախսեր (կարծում եմ՝ հավաքագրվող գումարի 30%-ը)): Կարելի է առաջարկվող հիմնադրամի կառավարման առաջարվող մոդելի մասին բացասական դիսերտացիա գրել, բայց սա այդ տեղը չէ: 4. Նախագիծն ասում է, որ սա ուղղված է բնակչության սոցիալական համերաշխությանը: Իսկ ո՞վ ասաց, որ ես համերաշխ եմ ուզում լինել նախարարության թելադրանքով: Կուտակայինը այլ բան էր ասում: Մասնավորապես, կուտակայինի մեսիջն է՝ «կուտակիր հենց ինքդ քեզ համար», քանի որ փորձը ցույց տվեց՝ համերաշխություն չի կարող լինել: 5. Նախագիծն ասում է, որ մենք՝ աշխատողներս, կարող ենք մասնավոր ապահովագրական ընկերություններից գնել կամավոր ապահովագրություն: Է հիմա էլ կարող ենք: Փաստորեն առաջարկվում է, որ պետությունը «փոշեծծի» մասնավորի փողերը: 6. Նախագիծն ասում է՝ «դիտարկումները ցույց են տալիս, որ սահմանափակ ֆինանսական միջոցների առկայության դեպքում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական և երեխաների մահացության ցուցանիշների նվազման տեսքով»: Էհ, եթե այդ ցուցանիշները լավացել են, ապա ինչո՞ւ եք ուզում մտնել աշխատող մարդկանց գրպանը: 7. Հայեցակարգը չի առաջարկում նորարարություն, միջազգային մասնավոր ներդրումներ, կապ աշխարհի առողջապահական համակարգերի հետ ու զարգացումների հետ: Եվ վերջում՝ հայացեկարգը մի թեթև «մուննաթ» է գալիս։ Բա թե՝ գիտե՞ք ի՞նչ՝ պետություն կրճատել է ձեր եկամտահարկը, էնպես որ մի բողոքեք: Այս փողը մեզ պետք է: Հիասթափեցնեմ, որ եկամտահարկի նվազեցումը չափազանց ուշացած էր, ու մեր բյուջեն ու տնտեսությունը բավական երկար կորուստներ ունեցան այդ ռեֆորմի ուշացման պատճառով (նաև նախորդ կառավարությունների մեղքով): Այնպես որ, այդ ռեֆորմով լավ բան են արել, հիմա կարծես տեղը ուզում են հանել: #միարեք Վարուժան Ավետիքյանը TK&Partners ընկերության գործընկեր է, Կենտրոնական բանկի նախկին գլխավոր իրավաբանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում