Գլխավոր Լրահոս

«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա

«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա

Ամուլսարի ոսկու հանքավայրում շահագործման թույլտվությունը փորձաքննած լիբանանյան «Էլարդ» ընկերությունը կառավարությունից կստանա ևս 54,000 դոլար։ Ավելի վաղ փորձաքննություն իրականացրած այս ընկերությունը, որը եզրակացություն էր հրապարակել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման հնարավորության վերաբերյալ, փորձաքննության համար ստացել էր 400,000 դոլար։ 

Այս հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում։ Որոշման նախագծում նշված է, որ «Էլարդն» իր պարտավորություններից ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարել, ուստի խնդրել է քննարկել փոխհատուցման հնարավորությունը. 

«Ընկերությունը գրությամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեին, որ համալիր փորձաքննության ընթացքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու հետազոտությունների շրջանակը և փորձաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փորձագետների խումբը նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս  մեծածավալ այլ տեղեկություններ, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման է ներկայացվել 12 լրացուցիչ հարց»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։ 

«Էլարդն» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով հարուցված քրեական գործով իրականացրել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական և այլ բնույթի փորձաքննություն, որի ավարտին հրապարակած եզրակացությունը ավելի մեծ հարցեր առաջացրեց։ Գումարը հատկացվելու է «Էլարդ»-ին կառավարության պահուստային ֆոնդից։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում