Գլխավոր Լրահոս

Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը

Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները հստակեցնելու կարևորության մասին։ Նրա խոսքով՝ որպես պետություն կայանալու համար Վրաստանը նախ պետք է հստակեցնի իր սահմանները, հետո դրանք պաշտպանի։ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին պատասխանել է Դավիդ Գարեջի վանական համալիրի մասին հարցին։ Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանների չհամաձայնեցված հատվածներին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ հանձնաժողովները աշխատել են այդ ուղղությամբ, հասել որոշակի փուլի, իսկ հետո գործընթացը կանգ է առել։ «Անհասկանալի է՝ ինչու պետք է ավարտի չհասցնենք այդ գործընթացը մեզ համար բարեկամական երկրների մասնակցությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ ակնկալում է սահմանների որոշակիացում տարվող գործընթացի արդյունքում։ «Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ կպայմանավորվենք։ Չեմ կարող այժմ ասել՝ այն պետք է անցնի այստեղ կամ այնտեղ, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա։ Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար նախ անհրաժեշտ է հստակեցնել մեր սահմանները, իսկ հետո նոր դրանք պաշտպանել։ Հակառակը չի կարող լինել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում