ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Մեղրիի գազաֆիկացման համար տրամադրվեց մոտ 290 մլն դրամ։
«289 մլն դրամ Մեղրիի գազաֆիկացման համար: Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10 000 բնակչի կապահովենք բնական գազով:
Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց շուրջ 289,150.4 հազ. դրամ:
Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 տնտեսվարողներ հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից»,- գրել է Պապիկյանը։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet











