Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ ամփոփում է 2019-ի ֆինանսատնտեսական տարին։
Արամյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը և իրար հետևից հարուցվող, ձգձգվող քրեական գործերը հանգեցրել են նրան, որ թե՛ գործարարները, թե՛ տնտեսության համար պատասխանատու պետական մարմինները սպասողական ու զգուշավոր վիճակում են, ինչը բացասաբար է ազդում տնտեսության ու երկրի մրցունակության վրա: Նախկին նախարարի կարծիքով՝ դանդաղել է որոշումների կայացման գործընթացը, ինչը ևս բացասական ազդակ է։ Խոսելով պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման մասին՝ Արամյանը զգուշացնում է, որ դա գայթակղիչ է, բայց կարող է կրկնվել Հունաստանի ճգնաժամը։
#Հարցազրույց
Civilnet




