Գլխավոր Լրահոս

«Յուքոմը» գնում է «Բիլայնը» 

«Յուքոմը» գնում է «Բիլայնը» 

Հեռահաղոդակցության շուկայում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ ՍիվիլՆեթի տեղեկություններով «Յուքոմը» գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը»։ 

Գործարքը կայանալու է 2020-ի սկզբին։ «Յուքոմն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։ 

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց լուրը. «Բավական բարդ պրոցես է։ Այո՛, մեզ դիմել են՝ տեղեկացնելով գնման մտադրության մասին։ Բայց սա միայն մեր թույլտվություններով չէ, այն պետք է անցնի նաև այլ գերատեսչություններով, նախարարություններով, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է նաև համաձայնություն տա, ապա նաև ՀԾԿՀ-ն»։

Բաղրամյանը նշեց, որ գործընթացը դեռ մտադրության փուլում է, «Յուքոմն» այս հարցով ՀԾԿՀ է դիմել ուրբաթ երեկոյան։ 

Գործընթացում ներգրավվելու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց` ստացել են դիմում, որով խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»։ «Տոներից հետո կհարուցվի վարույթ, կուսումնասիրենք փաթեթը, կտեղեկացնենք։ Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ առավոտյան ենք ստացել դիմումը, չեմ ուսումնասիրել»,- ասաց Գևորգյանը։

***

2015-ի հուլիսին «Յուքոմը» գնել էր «Օրանժ Արմենիան» ընկերությունը՝ էապես ընդլայնելով ներկայությունը շուկայում։ «Վեոն Արմենիան» գնելու դեպքում ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կդառնա առաջատար։ 

Մայիսի 3-ին Սիվիլնեթը գրել էր «Յուքոմի» բաժնետերերի մասին։ Ընկերության բաժնեմասերի 24 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, 10,5 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկին», 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ «Յուքոմի» մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում