Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին․ Վրաստանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին․ Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանը դատապարտում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումները։ «Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիավանագիտության և լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։
Հունվարի 3-ին ամերիկյան ավիահարվածների արդյունքում Բաղդադում սպանվել է Իրանի գլխավոր ռազմական ստրատեգներից Ղասեմ Սոլեյմանին, ինչի արդյունքում ծայրաստիճան սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Ամերիկյան ավիահարվածին նախորդել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա ցուցարարների հարձակումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում