Գլխավոր Լրահոս

2019-ին տնտեսական աճը կկազմի առնվազն 7,5%. նախարար

2019-ին տնտեսական աճը կկազմի առնվազն 7,5%. նախարար

2019-ը ձեռքբերումների տարի էր թե՛ արձանագրված տնտեսական ցուցանիշների, թե՛ միջավայրի փոփոխության տեսանկյունից. հունվարի 14-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ 2019-ին տնտեսական աճը կկազմի առնվազն 7,5%: 

Հայաստանի կառավարությունը 2020-ի պետական բյուջեով 2019-ի համար ակնկալում է 6,3 տոկոս աճ։

«Հայաստանում միջավայրային փոփոխությունների մասին գնահատականներ են տվել հեղինակավոր միջազգային կազմակերպությունները՝ Fitch, Moody’s: Այդ գնահատականները նշանակում են, որ ներդրողի տեսակյունից Հայաստանն ավելի բարենպաստ դիրքում է, ու միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի գրավիչ և ավելի հուսալի պայմաններ է խոստանում, քան մինչ այդ: Նմանատիպ գնահատական կա նաև ՄԱԿ-ի UNCTAD-ի զեկույցում, որտեղ նշվել է, որ ՀՀ ներդրումային միջավայրը բարենպաստ է, օրենսդրությունը համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին»,- ասել է նախարարը:

Արտահաման խթանման համար, նախարարը խոսքով, ապահովագրվում են արտահանողները․ «Այսպես նրանք ապահովագրվում են իրենց արտահանման ապրանքների դիմաց չվճարման ռիսկից»։ Ըստ նրա՝ 2019-ին գրանցվել է 50 տոկոս արտահանման ապահովագրման ծավալի աճ: «Տրամադրած վկայագրերի գումարը կազմել է 11,5 մլրդ ՀՀ դրամ, որը ⅓-ով ավելի է նախորդ տարվանից»,- ասել է նա՝ հավելելով, որ ապահովագման գործընթաց է իրականացվում նաև գյուղատնտեսությունում:

«Մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ծրագրի ներդրման արդյունքում վեց մարզերում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Կոտայքում և Տավուշում, հնարավորություն է ստեղծվել վաղ ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրել խաղողի և ծիրանի այգիները: Կառավարությունն աջակցելով ֆերմերներին՝ մեկ ռիսկից ապահովագրման դեպքում իրականցնում է ապահովագրավճարի 50 տոկոսը, իսկ երկու ռիսկի ապահովագրման դեպքում՝ 60 տոկոսը»,- ասել է նա:

Ներդրվել է նաև ջերմոցային տնտեսություններին աջակցության նոր ծրագիր, համաձայն որի՝ 300-3000 քմ ջերմոցներ կառուցելու համար կառավարությունը նախատեսել է երկու եղանակով աջակցություն՝ վարկերի սուբսիդավորում, իրենց սեփական միջոցներով ջերմոցներ կառուցող տնտեսվարողներին որոշակի դրամական փոխհատուցումների տրամադրում:

Անցյալ տրավա ինը ամսվա արդյունքներով, նախարարի խոսքով, արձանագրվել է զբոսաշրջության 14,4 տոկոս աճ: Այն գրանցվել է մեծապես այնպիսի երկրներից ՀՀ այցելողների հաշվին, ինչպիսիք են՝ Գերմանիան, որտեղից այցելուների թիվն աճել է 45 տոկոսվ, Ֆրանսիան՝ 41 տոկոս, Նիդեռլանդները՝ 23 տոկոս և այլն:

«ՀՀ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Հայաստան են հրավիրվել 50 լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչի արդյունքում ապահովվել է ՀՀ-ի մասին մեկ միլիոնիաց ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում: Հայկական կազմակերպություննեը մասնակցել են նաև միջազգային չորս հեղնիակավոր ցուցահանդեսների, վեց  մարզերում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր: Զբոսաշրջության կոմիտեն աջակցել է մարզային փառատոների իրականացմանը, որոնցից յուրանքնչյուրին զբոսաշրջիների մասնակցությունը եղել է 1500-3500 այցելություն»։

Ըստ նախարարի՝ 2019-ին 15 տոկոս աճ կլինի զբոսաշրջության ոլորտում:

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ակնկալվում է, որ 2019-ին արտահանման աճը կլինի 5-10 տոկոսի սահմաններում, իսկ 2020-ի համար կանխատեսվել է 10 տոկոս աճ։ 2019-ի համախառն արտահանման վրա մեծ ազդեցություն են ունեցել հետևյալ ապրանքների արտահանման աճը.

Կոնյակի - 26.7 տոկոս,

Ծխախոտ՝ 9 տոկոս,

Պղնձի խտանյութ՝ 16,8 տոկոս,

Անմշակ ոսկի՝ 31 տոկոս,

Երկաթ՝ 18,1 տոկոս,

Շոկոլադ՝ 14,6 տոկոս,

Մրգային գինիներ՝ 75 տոկոս,

Խաղողի գինիներ՝ 26 տոկոս,

Ոսկեգործ իրերի արտահանում՝ 19 տոկոս։

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում