Գլխավոր Լրահոս

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ից «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխվել:

Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։

Դատախազը միջնորդել էր վերանայել խափանման միջոցի հարցը, միջնորդությանը միացել էր նաև պաշտպանական կողմը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

#CivilNet #News

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում