Գլխավոր Լրահոս

Սխալ կայանելու սթրեսը

Սխալ կայանելու սթրեսը

Ինչքան անհարմարություն կարող է պատճառել զբաղված կայանատեղին հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Բոլորս էլ գիտենք, որ այսօր Հայաստանում դժվար է գտնել ազատ կայանատեղի, որը նախատեսված է շարժողական խնդիրներով մարդկանց համար։ Ինքս շատ հաճախ բախվում եմ նման խնդրի, քանի որ կայանատեղին արդեն զբաղեցված է լինում քաղաքացիների կողմից: 

Ըստ ոստիկանության կանոնակարգի՝ նման դեպքում քաղաքացին ենթարկվում է տուգանքի 5000 դրամի չափով։ Մոտ նույնյքան վնաս կրում եմ ես այլ վայրում կայանելով և տաքսիով եթևեկելու պատճառով։ Շատ դեպքերում տաքսինեը հարմար չեն սայլակ տեղափոխելու համար: Դրանից բխում է նաև հոգեբանական սթրես, քո իսկ կարգավիճակի համար: 

Եթե ես զանգահարեմ ՃՈ, խոչընդոտ հանդիսացող մեքենայի տարհանման դեպքում վարորդը կտուգանվի 20 000 դրամով, իսկ ես կդառնամ չակերտավոր ասած «Գործ տվող»։ Բայց չէ՞ որ ինքս ցանկանում եմ պաշտպանել իմ ազատ տեղաշարժման և լիարժեք քաղաքացի լինելու իրավունքը: 

Երբ ես մտածում եմ, որ կարող եմ մարդկանց անհարմարություն պատճառել, փորձում եմ անել այնպես, որ ոչ ոք վնաս չկրի իմ պատճառով: Բայց մեր քաղաքացիները չեն կարողանում մտածել ոչ միայն իրենց, այլև ուրիշների մասին, որպեսզի անհարմարություններ չստեղծեն միմյանց համար:

Նման իրավիճակում,- երբ սխալ կայանած մեքենան տարհանելը կամ դուրս բերելը մի մեծ գլխացավանք է, քանի որ ես ինքս պիտի հետամուտ լինեմ մեքենայի դուրսբերմանը, որը ժամանակատար է ու անչափ անհարմար,- այդ հարցով զբաղվելու համար ես նախ պիտի կարողանամ իմ մեքենան կայանել հարմար վայրում, զանգահարեմ ոստիկանություն ու սպասեմ մինչև մեքենան դուրս բերվի։ Եվ բնականաբար՝ ուշանամ աշխատանքից կամ կարևոր այլ հանդիպումից: 

Հայաստանում կարծես թե դեռ մշակույթ ձևավորված չէ, որ վարորդները կայանատեղիներում հարգեն մյուսների իրավունքը։

Ես երբեք չեմ տեսել, որ ՃՈ-ն արագ արձագանքի, և գործը չհասնի իմ զանգահարելուն կամ տեղեկացնելուն։ 

Կարծում եմ մեր քաղաքում անընդհատ պտտվող ՃՈ ավտոմեքենաները իրենք իսկ պետք է զբազվեն նման մեքենաներից կայանատեղին ազատելու համար: Շատ հաճախ ինքս, չցանկանալով քաղաքացուն վնաս հասցնել, փորձում եմ կայանատեղի գտնել կամ եթևեկել տաքսիներով։ Բայց դա էլ վնաս է հասցնում իմ գրպանին։ 

Վերջիվերջո, շատ կցնականայի, որ մեր քաղաքացիները տեղեկացված լինեին թե՛ մեզ, թե՛ իրենք իրենց վնաս չհասցնելու մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում