Գլխավոր Լրահոս

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում․ վերջին հանդիպումը Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ էր։

«Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում։

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին այս տարի մասնակցում է մոտ 3 հազար մարդ՝ 117 երկրից։ Միջոցառումներում ներգրավված են 53 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միլիարդատերեր 36 երկրից, այդ թվում՝ Մարկ Ցուկերբերգը, Ջորջ Սորոսը, Բիլ Գեյթսը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո և նվիրված է կայուն զարգացմանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում