Գլխավոր Լրահոս

Երևանյան շրջիկ առևտուրը կենթարկվի նոր կարգավորումների

Երևանյան շրջիկ առևտուրը կենթարկվի նոր կարգավորումների

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Երևանում շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխոթյունների փաթեթը: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարալու մասին օերնսդրական փաթեթի նպատակն է կարգավորել շրջիկ առևտուրը Երևանում: Նախագածին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ պատճառաբանելով, որ այն հաշվի չի առնում շրջիկ առևտրի յուրահատկությունները:

«Նախագիծը թեև միտված է կարգավորելու շրջիկ առևտուրը, բայց հաշվի չի առնում բիզնեսի առանձնահատկությունները, և, ըստ այդմ, այս նախաձեռնությունը տանելու է նրան, որ շրջիկ առևտուրը կամ փակվելու է, կամ հանգեցնելու է մենաշնորհի», - ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Բայցի այդ, նրա խոսքով, այս նախագիծը «շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանի համար, որպես համայնքի, ինչն անթույլատրելի է բիզնեսի համար»: 

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուրը կունենա որոշակի սահմանափակումներ։ Առաջարկվում է ոլորտի կարգավորման լիազորությունը տալ Երևանի ավագանուն, որը պետք է հաստատի այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և դրա համար սահմանել տեղական տուրք՝ 50 հազար դրամի չափով:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում