Գլխավոր Լրահոս

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին Օպերային թատրոնի տնօրեն է: Այս մասին, «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, որից զրկվել էր նախկինում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմամբ։

Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում