Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին:

Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը:

Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը:

Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է հեռագրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում