Գլխավոր Լրահոս

Իրանում Հայաստանի հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը

Իրանում Հայաստանի հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը
Իրանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Այս մասին հաղորդում է Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղը դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էր Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Իրանում նոր կորոնավիրուսից գրանցվել է մահվան երեք դեպք։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ուժեղացվել է Մեղրիի անցակետով և Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը։ Վերջին տարիներին հազարավոր իրանցիներ մարտին ժամանում են Հայաստան՝ նշելու իրենց նոր տարվա տոնը՝ Նովրուզը։ #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում