Գլխավոր Լրահոս

Եկամտային հարկի վերադարձը կավտոմատացվի

Եկամտային հարկի վերադարձը կավտոմատացվի

Պետական եկամուտների կոմիտեն կավտոմատացնի եկամտային հարկի գումարների վերադարձը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրեսը», այս մասին հայտարարել է ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

«Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,- ասել է Թելման Ասատրյանը:

Թելման Ասատրյանը չի հստակեցրել, թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի։

Ասատրյանը նշել է, որ շուկայում ավելացել է եկամտային հարկի վերադարձի սխեմայով բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը: 2015-ին շահառուների թիվը կազմել է 571, 2016-ին՝ 1 303, 2017-ին՝ 2 225, 2018-ին՝ 4 021, 2019-ին՝  7 152:

«Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Եթե հիփոթեքային վարկերի սպասարկման մասով 2018-ին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4,7 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3,2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ասել է Թելման Ասատրյանը:

Աղբյուրը՝ Արմենպրես

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում