Գլխավոր Լրահոս

Զգում եմ, որ իմ երկրում եմ․ սիրիահայ ակնոցագործի նոր կյանքը Երևանում

Զգում եմ, որ իմ երկրում եմ․ սիրիահայ ակնոցագործի նոր կյանքը Երևանում

«Ֆիզիկապես չեմ վնասվել, այլ հոգեպես։ Դժվար էր էլի ամեն օրը ձայների, ռմբակոծման տակ, միշտ վախի տակ, միշտ վախով ես ապրում»։

Սիրիայում 2011-ին սկսված պատերազմը Աբրահամ Կոջաօղլյանի և ընտանիքի՝ Հայաստան տեղափոխվելու պատճառն է դարձել։ 2015-ի նոյեմբերին Հալեպից կնոջ՝ Դալարի, և որդու՝ Անդրանիկի հետ տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության։ Այստեղ է ծնվել նրա կրտսեր որդին՝ Արեգը։

Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ է գտնվում Աբրահամի հիմնած ակնոցի խանութը՝ Vagooptik-ը։ Կոջաօղլյանների ընտանիքի ակնոցագործական գործունեությունը երկար տարիների պատմություն ունի։ 37-ամյա Աբրահամն էլ շարունակում է ընտանեկան գործը։ «Մեր պապենական գործն է էլի։ Մեզ մոտ տենց ա։ Մարդիկ իրանց հոր գործը շարունակում են»,- ասում է նա։

Ծնողների համար Սիրիան լքելը դժվար է եղել. սովոր են այնտեղի կյանքին։ Հալեպում նույն գործով են զբաղվում։ Աբրահամը ժպտալով ասում է, որ կցանկանար՝ որդին էլ ապագայում ակնոցագործ (optician) լիներ։

Պատերազմից առաջ գործերը Սիրիայում ավելի լավ էին. Հալեպն ավելի մեծ է, բնակչությունն էլ՝ ավելի շատ։ Սակայն Հայաստանում էլ վատ չէ։ Աբրահամի խոսքով՝ այս աշխատանքը շատ է սիրում. «Սիրում եմ, քանի որ մաքուր գործ ա, հորս գործն ա, մենակ վաճառելով չի, մեջը բժշկական մաս կա։ Պետք է բժշկի նման հասկանաս, որ կարողանաս էս գործը անել»։

Աբրահամի համար սկզբնական շրջանում հաճախորդների հետ շփվելը բարդ էր. «Հաճախորդը գալիս, խոսում էր, չէինք հասկանում. ռուսերեն բառեր շատ են օգտագործում։ Հետո կամաց-կամաց սովորեցինք»։

37-ամյա ակնոցագործին Հայաստանում ամեն ինչ է դուր գալիս, հատկապես՝ բնությունն ու եղանակը։ Նրա կարծիքով՝ տարբերությունները Սիրիայի և Հայաստանի միջև շատ չեն, գրեթե նույն մթնոլորտն է։ Այնտեղ հայկական թաղամասում է ապրել, հայկական դպրոց հաճախել։ 

«Զգում եմ, որ իմ երկրում եմ»,- ասում է նա։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում