Գլխավոր Լրահոս

Իսպանացի Խոակին Կապարոսը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Իսպանացի Խոակին Կապարոսը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա իսպանացի Խոակին Կապարոսը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:  

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Աթլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

«Սան Խոսե Օբրերո» (Իսպանիա) – 1981-1984

«Կամպիլյո» (Իսպանիա) – 1984-1986

«Մոտիլյա» (Իսպանիա) – 1986-1989

«Կաստիլե-Լա Մանչա» (Իսպանիա) – 1989-1990

«Խիմնաստիկո Ալկասար» (Իսպանիա) – 1990-1992

«Կոնկենսե» (Իսպանիա) – 1992-1993

«Մանսանարես» (Իսպանիա) – 1994-1995

«Մորալո» (Իսպանիա) – 1995-1996

«Ռեկրեատիվո» (Իսպանիա) – 1996-1999

«Անդալուսիա» (Իսպանիա) – 1998-2000

«Վիլյառեալ» (Իսպանիա) – 1999

«Սևիլիա» (Իսպանիա) – 2000-2005

«Դեպորտիվո» (Իսպանիա) – 2005-2007

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – 2007-2011

«Նյուշատել Քսամաքս» (Շվեցարիա) – 2011

«Մալյորկա» (Իսպանիա) – 2011-2013

«Լևանտե» (Իսպանիա) – 2013-2014

«Գրանադա» (Իսպանիա) – 2014-2015

«Օսասունա» (Իսպանիա) – 2016-2017

«Ալ Ահլի» (Քաթար) – 2017

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2018

«Սևիլիա» (ԺՊ) (Իսպանիա) – 2019 

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր փետրվարի 12-ից։ ՀՖՖ-ն խզել էր Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Այս ամիս ազգային թիմը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում Ուզբեկստանի (մարտի 26) և Ղազախստանի (մարտի 30) հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում