Գլխավոր Լրահոս

Փաշինյանը երեք պայման է դրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի առջև

Փաշինյանը երեք պայման է դրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի առջև
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերին զգուշացրել է՝ չխոչընդոտել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը․ այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց մարտի 10-ին Քաջարանում սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի ընթացքում։ Փաշինյանն ասաց, որ որպես վարչապետ 2018-ի նոյեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գերմանացի բաժնետերերին ընդունել ու տեղեկացրել է, որ «շատ լուրջ պրոբլեմներ կլինեն, եթե իմանա, որ գործարանի վարչակազմը քաղաքական որևէ նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը»։ Վարչապետի խոսքով՝ կապ չունի՝ այս գործընթացը կլինի հօգուտ, թե ընդդեմ կառավարության։ Վարչապետն ասաց, որ երեք պայման է դրել կոմբինատի բաժնետերերի առջև։ «Ես իրենց առաջ դրել եմ հետևյալ խնդիրները․ ասել եմ՝ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ու մասնավորապես Պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է աշխատեն այն ստանդարտներով, ինչ ստանդարտներով կաշխատեր Գերմանիայում»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետն ակնկալում է, որ կոմբինատը իրեն կներկայացնի  կոնկրետ ռազմավարություն, թե «առաջիկա հինգ տարում ինչ է փոխվելու, մյուս հինգ  տարում ինչ է փոխվելու, ու միջազգային ստանդարտին ինչ ժամանակաշրջանում ենք հասնելու»։ Փաշինյանն իր օգնականին հանձնարարել է պարզել, թե որ փուլ է հասել այս գործընթացը։ ․․․ 2019-ի նոյեմբերին ՍիվիլՆեթը հրապարակել էր հետաքննություն վերջին տարիներին Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների  վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահները զբաղվում են այդ գործով։ #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում