Գլխավոր Լրահոս

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել վարկերի վճարման ժամանակավոր կասեցման հարցը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել վարկերի վճարման ժամանակավոր կասեցման հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կենտրոնական բանկի նախագահին առաջարկում է բանկերի հետ քննարկել վարկերի վճարման ժամանակավոր կասեցման հարցը:

«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը վստահ է, որ եթե այս միջոցառումները չձեռնարկվեն, շատ լուրջ hարված կհասցվի անհատներին և ընկերություններին։

Հարևան Վրաստանում այս ուղղությամբ արդեն քայլեր կատարել են: Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն («Սաքարթվելոս բանկը») և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերի համար եռամսյա արտոնություն են սահմանել:

Հայաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսի 6, Վրաստանում՝ 25 դեպք:

Արշալույս Մղդեսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում