Գլխավոր Լրահոս

Ծառայությունների ոլորտի վարկառուների պայմանները կվերանայվեն

Ծառայությունների ոլորտի վարկառուների պայմանները կվերանայվեն
Կենտրոնական բանկը առևտրային բանկերին հորդորել է անհատական մոտեցում դրսևորել այն վարկառուների հարցում, որոնք կորոնավիրուսի համաճարակի արդյունքում վնասներ են կրում։ «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար»:
Առևտրային բանկերի կողմից վարկառուների հետ պայմանները վերանայելու մասին այսօր ավելի վաղ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, կվերանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները, վարկերի արժույթների փոխակերպումը, չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը։ #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում