Գլխավոր Լրահոս

Ռուբլու թուլացումը ժամանակավոր է․ Ռուսաստանի ԿԲ

Ռուբլու թուլացումը ժամանակավոր է․ Ռուսաստանի ԿԲ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6 տոկոսի վրա. ավելի վաղ Ռուսաստանի ԿԲ-ն վեց անգամ անընդմեջ իջեցրել էր տոկոսադրույքը։ «Փետրվար-մարտին իրադարձությունները զարգանում են ԿԲ-ի բազային կանխատեսման սցենարից զգալի շեղումով։ Դա պայմանավորված է արտաքին միջավայրի փոփոխությամբ՝ կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ և նավթի գների կտրուկ անկմամբ։ Ռուբլու գրանցված թուլացումը ժամանակավոր գործոն է»,- ասված է հաղորդագրությունում: ԿԲ-ն նշում է, որ այս համապատկերում գնաճը 2020-ին կարող է գերազանցել նպատակային ցուցանիշը: Այնուհետև՝ 2021-ին, այն պետք է վերադառնա մինչև 4 տոկոսի մակարդակին: Սպասելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը՝ ռուսական առևտրային բանկերը սկսել էին բարձրացնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները։ Դա առաջին հերթին արել էին օտարերկրյա կապիտալով բանկերը՝ «Ռոսբանկը», «Յունիկրեդիտ Բանկը» և «Ռայֆայզենբանկը»։ Մարտի 17-ին Հայաստանի ԿԲ-ն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոսից մինչև 5,25 տոկոս։ Մարտի 20-ին Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հայտարարեց, որ ԿԲ-ն հավատարիմ է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը, Հայաստանում իրավիճակը արտարժույթի շուկայում հանգիստ է։ #CivilNet #News

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում