Գլխավոր Լրահոս

#Մնատանը. այցելում ենք թանգարաններ` տնից

#Մնատանը. այցելում ենք թանգարաններ` տնից

Մարի Սահակյան

Դրսում համաճարակ է, իսկ տանը՝ արվեստ: Չնայած մարտի 16-ից շատ թանգարաններ ստիպված էին փակել իրենց դռները, նրանցից շատերը բաց են վիրտուալ հարթակում: 

Այդ թանգարանների թվում է Հայաստանի ազգային պատկերասրահը: Այս տարի լրանում է պատկերասրահի 1oo-ամյակը։ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան և սոցիալական այլ էջերում հնարավոր է գտնել արխիվային նկարներ։ Տարբեր արխիվներից դուրս են բերվելու և ցուցադրվելու են հաղորդումներ ու ֆիլմեր պատկերասրահի կամ պատկերասրահում ցուցադրված արվեստագետների մասին: 

Պատկերասրահի արխիվային նկար Հետաքրքիր աշխատանք է կատարում նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը․ առցանց տեղադրվում է նկար սրահի հավաքածուից՝ իրեն բնորոշ հարցերով, ապա սկսվում է քննարկում, հարցուպատասխան: Ֆեյսբուքյան էջում հնարավոր է գտնել նաև պատկերասրահի կանանց միամսյակին նվիրված կանանց դիմանկարների շարքը, որը հրապարակվում է ամեն օր: 

Charles Adamyan, Woman on the beach

 

 

 

Շատ այցելուներ հետաքրքրված են նաև Ազգային պատկերասրահում բացված Դալիի և Պիկասոյի ցուցահանդեսով: Պատկերասրահը նշում է, որ այն, անշուշտ, կհետաձգվի: Մինչ այդ այցելուները կարող են գտնել զանազան հետաքրքիր տեղեկատվություն նկարիչների մասին՝ ֆեյսբուքյան էջում: 

 

 

 

 

 

 

 

 

Նորարար փորձառական արվեստի կենտրոնը նույնպես սկսել է իր կայքում տեղադրել դեռ 1992-ից այստեղ տեղի ունեցած ցուցահանդեսների նկարներն ու տեսանյութերը, որոնք արվեստասերներին բացառիկ հնարավորություն են տալիս ծանոթանալու, վերհիշելու այսքան տարիների ընթացքում ՆՓԱԿ-ում հավաքված ցուցադրությունների արխիվը:

Նկար 1992 թվականի ՆՓԱԿ-ի արխիվից

 

 

 

 

 

 

 

 

Առցանց բաց թանգարաններ՝ նաև արտերկրում

Այս օրերին հնարավոր է ծանոթանալ նաև աշխարհի ամենահայտնի թանգարանների հավաքածուներին: Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահը իր սոցհարթակներում սկսել է «ուֆֆիցիդեկամերոն» շարժումը՝ Ջովաննի Բակաչչոյի «Դեկամերոն»-ի անունով, որի հերոսները ժանտախտի օրերին մեկուսացած լինելու ժամանակ պարապությունը սպանում էին պատմվածքներ պատմելով: 

Այժմ Ուֆֆիցին առաջարկում է պարապության դեմ պայքարել արվեստով: Թանգարանում առցանց շրջագայություններ կատարելու և ցուցահանդեսներին ծանոթանալու հնարավորություն են տալիս նաև Վաշինգտոնի ազգային պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Լուվրը, Վատիկանի թանգարանն ու մի շարք այլ թանգարաններ: 

Շապիկի նկարը Հայաստանի ազգային պատկերասրահ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում