Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կքննարկեն բեռնափոխադրումների հարցը

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կքննարկեն բեռնափոխադրումների հարցը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ կապված Վերին Լարսի անցակետում բեռնափոխադրումների դժվարությունների և հերթերի հետ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ «այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիր կա և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում»։ 

Ավինյանն ասաց, որ «այսօր  նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի հասկանանք ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոն ապահովել, որովհետև կուտակումները արդեն և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Վրաստանի ներսում են հայ բեռնափոխադրողներ այս պահին կուտակված, և՛ Լարսի անցակետում»։

Ավինյանի խոսքով՝ կարանտինային տարբեր գոտիների պատճառով գործընթացը դանդաղել է․ «Կարծում եմ՝ մենք մոտակա ժամանակներս հստակ կարգավորումներ պետք է մտածենք, պայմանավորվենք, խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն»։

Փոխվարչապետը նշեց, որ բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են խորացնել կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը, և ամենօրյա ռեժիմով կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում