Ինեկոբանկի Ռազմավարական կառավարման կենտրոնը վերլուծություն է հրապարակել Covid-19 համաճարակի ազդեցության վերաբերյալ։
Զեկույցում ներկայացված են․
- հնարավոր սցենարների վերլուծություններ,
- տնտեսական ռիսկերի կանխմանն ուղղված առաջարկներ,
- Ինեկոբանկի ձեռնարկած միջոցառումները։
Չնայած համաշխարհային տնտեսության աճի էական անկմանը` Ինեկոբանկի զեկույցի հիմնական սցենարով կանխատեսվում է, որ Հայաստանում 2020-ին աճը լինելու է դրական՝ 1,5-2,5 տոկոսի սահմաններում։
Զեկույցի սթրես սցենարի համաձայն՝ համաշխարհային տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ, Հայաստանում ևս կգրանցվի ՀՆԱ-ի կրճատում, և աճը հանրապետությունում կվերականգնվի միայն 2021-ի սկզբում։
Ըստ բանկի մասնագետների՝ Հայաստանում աճի վրա ամենամեծ ճնշումը գալու է զբոսաշրջիկների նվազող այցելություններից, դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների կրճատումից, հումքի և ապրանքների գներից, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում։
Ինեկոբանկի վերլուծությունը հասանելի է հետևյալ հղումով։
․․․
Հայաստանի 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված է 4,9 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։
Covid-19 համավարակի պատճառով ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը 2020-ին կունենա բացասական աճ, որը բնականաբար կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա։
#CivilNet #News
Civilnet











