Գլխավոր Լրահոս

Էներգակիրների գների նվազման ֆոնին Երևանը կարող է գազի գնի շուրջ քննարկումներ սկսել Մոսկվայի հետ

Էներգակիրների գների նվազման ֆոնին Երևանը կարող է գազի գնի շուրջ քննարկումներ սկսել Մոսկվայի հետ

Կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի հետևանքով նվազում են էներգակիրների, այդ թվում՝ գազի գինը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ այդ փոփոխության համատեքստում պաշտոնական Երևանը քննարկումներ սկսզի գազի գնի շուրջ։

«Աշխարհում արդեն իսկ փաստ է էներգակիրների գնի փոփոխությունը: Նավթի գնի փոփոխությունը կհանգեցնի նաև այլ էներգակիրների գների նվազման: Քննարկումներ կսկսենք, և մեր դիրքերը պետք է կրկին վերագնահատենք», - ասաց փոխվարչապետը կառավարության մամուլի կենտրոնում տեղի ուենցած ասուլիսի ժամանակ:

Այնուհետև նա նկատեց, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը «տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գնումը կատարվում է լողացող բանաձևով»։

«Մեր դեպքում դա բանաձև չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունք, որոշ դեպքերում՝ ոչ այնքան: Մենք պետք է վերլուծություններ անենք ու եթե հասկանանք, որ այս իրավիճակը տևելու է երկար, պետք է մտածենք այն մասին, որ գազի գնի բանաձևային տարբերակը մեզ համար ավելի մատչելի է», - նշեց նա:

Հայաստան գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: 2019-ի հունվարից հայ-վրացական սահմանին ռուսական գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 1 000 խմի համար 165 դոլարի և, ըստ պայմանավորվածության, կպահպանվի այդ մակարդակում մինչև 2020-ի դեկտեմբերի վերջը։ Ներկայում Հայաստանի կառավարւթյունն ու ռուսաստանյան «Գազպրոմը» քննարկում են նեքին սպառողների համար գազի գնի հստակեցման հարցը:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում