Գլխավոր Լրահոս

Վրաստանը պարետային ժամ է հայտարարում

Վրաստանը պարետային ժամ է հայտարարում

Վրաստանում մարտի 31-ից պատերային ժամ է հայտարարվում․ ոտքով և տրանսպորտով տեղաշարժն արգելված է երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 06։00-ն։

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ 70 տարեկանից բարձր անձանց արգելվում է դուրս գալ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գնում են մթերային խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն։

Ըստ վարչապետ Գիորգի Գախարիայի՝ միայնակ տարեցներին պարտավոր են օգնել էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները։

«Մենք որոշել ենք նշանակալիորեն խստացնել միջոցառումները արտակարգ դրության պայմաններում։ Հայտարարում ենք համընդհանուր կարանտինի մասին, որը կսկսվի վաղը՝ ժամը 08։00-ից»,- ասել է Գախարիան։ Նա հայտարարել է, որ գրանցվել է երեք դեպք՝ վարակի չհաստատված ծագումով, որոնցից մեկը բժիշկ է, ինչը նշանակում է, որ երկիրը մտել է ներքին վարակման ռեժիմ։

Վրաստանում ամբողջությամբ դադարեցվելու է մետրոպոլիտենի, հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին։

Մարտի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 100 է, ապաքինվել է 18 մարդ, հիվանդանոցներում բուժում է ստանում 266 մարդ։

Ստելլա Մեհրաբեկյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում