Գլխավոր Լրահոս

Վրաստանի կառավարությունը կհատուցի բնակչության մի մասի կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարությունը կհատուցի բնակչության մի մասի կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 խմ-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ կհատուցվի։ Ինչպես հաղորդում է Aliq.ge կայքը, այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», - ասել է Վրաստանի վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում