Գլխավոր Լրահոս

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ

Ասիական զարգացման բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 2,2% տնտեսական աճ
Այս կանխատեսումը տեղ է գտել Ասիական զարգացման բանկի այսօր հրապարակած «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020-ը» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝  տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությամբ՝ կանխատեսվում է, որ Հայաստանում  2020-ին աճը կդանդաղի և կկազմի 2,2%՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում։ 2021-ին, ըստ զեկույցի, Հայաստանում տնտեսական աճը կհասնի 4,5%-ի, «քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը»։ Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2020-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանում ավելի քիչ՝ 0,7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այդ մասին նվշած է ԿԲ-ի՝ ապրիլի 2-ին հրապարակած Գնաճի հաշվետվությունում։ #CivilNet #News Լուսանկարը՝ Հակոբ Մանուկյանի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում