Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կաջակցի Հյուսիս-հարավի իսպանական կառուցապատողի չվճարած ենթակապալառուներին

Կառավարությունը կաջակցի Հյուսիս-հարավի իսպանական կառուցապատողի չվճարած ենթակապալառուներին

Կառավարության ապրիլի 9-ի նիստում քննարկվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության ենթակապալառու տեղական ընկերություններին աջակցություն ցուցաբերելու հարցը: Վերջիններս հայտնվել են դժվարին իրավիճակում այն պատճառով, որ նրանց չի վճարել իսպանական ընկերությունը, որի հետ կառավարության վեճը քննվելու է արբիտրաժային դատարանում:

Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, որի խոսքով իսպանական ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին, և այդ ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում: «Այժմ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը և այս տարի մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,- ասաց Պապիկայնը:

«Սա նույնպես հակաճգնաժամային որոշում է»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ ճգնաժամը ծագել էր կորոնավիրուսից առաջ: 

«Ուզում եմ հիշեցնել, որ այս դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ: Նախաքննությունն ընթանում է, և այս ընթացքում հարուցված ամենամասշտաբային քրեական գործերից է»,- ասաց վարաչպետը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Դատախազն առաջարկեց աջակցության մասին որոշման մեջ հաշվի առնել, թե արդյոք այդ ցանկում կան ընկերություններ, որոնց մասնակցությամբ են կատարվել չարաշահումները: Գլխավոր դատախազի դիտարկումը վարչապետն ընդունելի համարեց և առաջարկեց միչև որոշումը ստորագրելը ստուգել այդ հանգամանքը, որպեսզի աջակցությունը դառնա ավելի հասցեական: 

….

2018-ի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումների մասին։ Մոտ մեկ ամիս անց Պետեկամուտների կոմիտեն իսպանական ընկերության հետ կապված հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «Կորսան կորվիամը» հարկեր թաքցնելու համար անցնում է քրեական գործով։ 2019-ի հունվարից իսպանական ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի։ 

«Կորսան կորվիամ» ընկերության հետ արբիտրաժային դատարանում ունեցած վեճում ՀՀ-ն ներկայացնելու է Lalive իրավաբանական ընկերությունը, որին ծառայությունների համար կառավարությունը կվճարի մոտ 2 միլիոն դոլար։ 

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում