Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսի ախտորոշման թեստեր․ որտեղից և ինչ գնով է Հայաստանը ձեռք բերել 

Կորոնավիրուսի ախտորոշման թեստեր․ որտեղից և ինչ գնով է Հայաստանը ձեռք բերել 

Հայաստանի կառավարությունը մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը Չինաստանից ու Լեհաստանից գնել է 320 000 կորոնավիրուսի ախտորոշման թեստ։ Դրանք արժեցել են ավելի քան 673 միլիոն դրամ։ 

Գնված թեստերն արտադրվել են չինական Biotech biomedicine group LTD, Hunan Machinery and Equipment Imp/Exp Corp. և լեհական D-Lac Driessen Laboratory Consulting ընկերություններից։ Այս մասին Սիվիլնեթի գրավոր հարցմանը պատասխանել են ՀՀ կառավարությունից։

Բացի այս, Հայաստանը մեծ քանակությամբ թեստեր նաև նվիրատվություն է ստացել. Չինաստանի կառավարությունից` 1 000 հատ, Չինաստանում բնակվող բարերարից` 1 000 հատ, ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունից` 6 500 հատ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` 6 144 հատ, Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից` 1 000  հատ։ Չինաստանից մեկ այլ բարերար 31 000 «արագ» (Rapid) թեստ է նվիրել Հայաստանին: Եվս 1000 թեստ նվիրել է Նիդեռլանդների հիվանդության վերահսկման կենտրոնը։

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում