Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը
Ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի օգտին քվեարկել է 99 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 15-ը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է: Օրենքի նախագիծը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները: Մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Նախարարը հայտնել է, որ լրամշակված նախագծում փոփոխվել է գույքի շեմը. առաջին ընթերցմամբ քննարկված նախագծում շեմը 25 մլն ՀՀ դրամ էր: Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտել է, որ սա նաև քաղաքական ուղերձ է՝ ուղղված  ներկա եւ ապագա պաշտոնյաներին․ «Վաղ թե ուշ այն գույքը, այն ունեցվածքը, որը  ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, միեւնույն է՝ վերադարձվելու է պետական բյուջե: Վստահ եմ, որ մոտ ապագայում ականատես ենք լինելու այս գործիքի կիրառման շոշափելի արդյունքներին»։ Մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների մոտ հարցեր առաջացան:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում