Ես ոչինչ չունեմ թաքցնելու և եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. այսօր Ազգային ժողովում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը խորհրդարան էր եկել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար։
«Ես ոչինչ չունեմ թաքցնելու, և եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։ Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո։ Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստը անցկացնել ամսի 16-ին, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցը այնքան կարևոր է, որ մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ մեր հանրությանը։ Խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր հարցերին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի գրասենյակն ավելի ուշ հայտարարություն է տարածել։