Գլխավոր Լրահոս

Ինչ ճակատագիր է սպասում «Հայփոստ»-ին. քննարկում վարչապետի մոտ

Ինչ ճակատագիր է սպասում «Հայփոստ»-ին. քննարկում վարչապետի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։

Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները:

…

Անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայփոստ» ընկերությունը հանել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից և կառույցի սեփականատերը շարունակում է մնալ պետությունը: Կառույցի կառավարումն իրականացնում է Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը, որի հետ պայմանագիրն անցյալ տարի երկարաձագվեց մեկ տարով:

Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը Հայաստանում ղեկավարում է նաև Երևանի «Զվարթնոց» ու Գյումրի «Շիրակ» օդանավակայանները, նրանց է պատկանում Կոնվերս բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Արգենտինահայ, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին պատկանող հոլդինգը գինու գործարան ու խաղողի այգիներ ունի Հայաստանում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում