Գլխավոր Լրահոս

Համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021-ի վերջին. ԱՄՀ

Համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021-ի վերջին. ԱՄՀ
Կորոնավիրուսի համավարակից տուժած համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին. նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը CNBC-ին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ն այս տարի ակնկալվում է համաշխարհային տնտեսության 3%-ի հասնող կրճատում, որը Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ամենավատ ցուցանիշն է: Թեև հիմնադրամը 2021 թվականին համաշխարհային տնտեսության 5,8%-ի հասնող աճ է կանխատեսում, սակայն նկատում է՝ դեռևս վաղ է խոսել մինչճգնաժամային մակարդակին վերադառնալու մասին։ «Սա միայն մասնակի վերականգնում է», - ասել է Գոպինատխը՝ հավելելով, որ 2021թ. ավարտին համաշխարհային տնտեսական ակտիվությունը մինչև վարակի ի հայտ գալն արված կանխատեսումից ցածր կլինի: Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետը հայտարարել է, որ «կորոնաճգնաժամն» իր մասշտաբով ու անկման արագությամբ գերազանցել է 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը․ «Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ, մասշտաբներն ավելի մեծ են, իսկ ռեակցիան՝ շատ արագ»։ Ճգնաժամը ստիպել է աշխարհի պետություններին դատարկել գրպանները՝ իրենց տնտեսություններին աջակցելու նպատակով, սակայն այստեղ էլ Գոպինատխը խնդիր է տեսնում․ «Ճգնաժամի հետևանքների մեղմման համար աշխարհի պետությունները շուրջ 8 տրիլիոն դոլար կներարկեն տնտեսություն: Սակայն շուրջ 7 տրիլիոն դոլարը ներարկում են «Մեծ քսանյակի» երկրները, ինչը նշանակում է, որ դրամական խթանների ծավալը խիստ անհամաչափ է բաշխված»։ ԱՄՀ-ն, ըստ Գիտա Գոպինատխի հայտարարության, մտահոգված է զարգացող պետությունների ճակատագրով, քանի որ նրանք ավելի քիչ հնարավորություններ ունեն: «Զարգացող պետություններն ավելի ծանր դրության մեջ են», - ասել է նա: … Հայաստանը զարգացող պետությունների թվում է։ Երկրի տնտեսությունը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2020 թվականին 1,5 տոկոս անկում կգրանցի: Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ օրեր առաջ հրապարակած ԱՄՀ-ի զեկույցի, կկրճատվի 1,5 տոկոսով, սակայն հաջորդ տարի կգրանցի 4,8 տոկոս աճ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում