Գլխավոր Լրահոս

Յուքոմի նախկին տնօրենը հայտարարել է կապի նոր օպերատոր հիմնելու մտադրության մասին

Յուքոմի նախկին տնօրենը հայտարարել է կապի նոր օպերատոր հիմնելու մտադրության մասին
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ»-ի փոքր բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել հերթական տեսաուղերձով՝ հայտնելով, որ ինքը վերջնական դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել նոր կապի օպերատոր։ «Յուքոմն» ավելի վաղ դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու համար։ «Որոշ իրավաբաններ նշում են, որ ամսի [ապրիլի] 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ու՞ր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչու՞ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ «Յուքոմով» զբաղվել»,- ասել է Եսայանը։ Եսայան եղբայրները ցանկություն էին հայտնել ավելի քան 34 միլիարդ դրամով գնել ընկերության 94 տոկոս բաժնեմասը։ Ըստ նրանց՝ այդ պատճառով մեծամասնական բաժնետերերի հետ իրենք կապը պահպանում էին։ «Հետո հանկարծ լուրերով լսում եմ, որ ամսի 14-ին խորհրդի նիստով ես այլևս տնօրեն չեմ։ Ոչ մի որոշում, դիմում ես չեմ ստացել»,- ասել է «Յուքոմի» Եսայանը՝ ավելացնելով, որ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու ճանապարհով, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12  տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն ավելի լավը։ Նա հայտարարել է՝ իրենք խաբված են, և իրենց մեջքի հետևում խաղեր են եղել։ #CivilNet #News Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում