Գլխավոր Լրահոս

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» հետ կատարված միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով նաև գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին։ «Խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Հանրային հեռուստաընկերության» ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը», –նշված է հաղորդագրության մեջ։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար: Ապրիլի 20-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ *** Ուրբաթ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղիղ եթերով հղած ուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերը հայտնվել են համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ մի օգտատեր պատրաստել է ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։ Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է վարչապետի աշխատակազմին․ Հ1
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում