Գլխավոր Լրահոս

Լավրովն ասել է՝ ինչն է խանգարում Հայաստանի համար գազնի գնի նվազեցմանը

Լավրովն ասել է՝ ինչն է խանգարում Հայաստանի համար գազնի գնի նվազեցմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի խնդրին, որն այժմ օրակարգային է դարձել երկու պետությունների հարաբերություններում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ ժամանակին, երբ գազի գինը Հայաստանի ու Բելառուսի համար 2-3 անգամ ցածր էր շուկայականից, որևէ մեկը խնդիր չէր տեսնում և չէր անվանում այն քաղաքականություն: 

«Բոլորն ասում էին՝ մեզ դա հասնում է: Իհարկե, ես կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ: Որևէ կասկած չկա: Բայց երբ գինը հասավ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ… Վստահ եմ, որ մեր բելառուս և հայաստանցի բարեկամների դիմումների դիտարկման ժամանակ դաշնակցային հարաբերությունները հաշվի կառնվեն», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ճիշտ չէ գազի գնի մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը փոխվում և տրամագծորեն տարբերվում է 3-4 տարի առաջվա իրողություններից, երբ գնագոյացման մեխանիզմները ձևավորվել են՝ հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները:

«Եթե կոնկրետ խոսենք Հայաստանի մասին, ապա այս հարցով զբաղվում է մեր էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմը»: Սակայն Հայաստանի ներքին սակագների խնդիրը չի լուծվում վերջին տարիների ընթացքում և խրոնիկ բնույթ է կրում: Ներքին սակագներն այնպիսին են, որ դժվարացնում են գնագոյացման մաքսիմալ արտոնյալ մոտեցումների կիրառումը», - ասել է նա՝ հիշելով Ռուսաստանի երկաթուղիներին պատկանող «Հարվակովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ սկսված դատական գործընթացի մասին:

«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, մենք հույս ունենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարվակովկասյան երկաթուղիներ»-ի դեմ սկսված դատական գործընթացները կկարգավորվեն առանց որևէ քայլերի, որոնք դաշնակիցներին բնորոշ չեն: Ես դրա մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են մի քանի բարդ իրավիճակում», - ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նրանք տեսնում են մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղիներ: Հավատացնում եմ ձեզ, որ հենց այդ հունով էլ լուծվելու են խնդիրները», -ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում