Գլխավոր Լրահոս

«Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

«Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Հակոբ Արշակյանը։ ««Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։ «Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։ «Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունը: … Անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայփոստ» ընկերությունը հանվել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից, և կառույցի սեփականատերը շարունակում է մնալ պետությունը: Կառույցի կառավարումն իրականացնում է Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը, որի հետ պայմանագիրն անցյալ տարի երկարաձագվեց մեկ տարով: Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը Հայաստանում ղեկավարում է նաև Երևանի «Զվարթնոց» ու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, նրանց է պատկանում «Կոնվերս» բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Հայաստանի ազգային հերոս արգենտիանահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող հոլդինգը գինու գործարան ու խաղողի այգիներ ունի Հայաստանում։ Ինչ ճակատագիր է սպասում «Հայփոստ»-ին. քննարկում վարչապետի մոտ
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում