Գլխավոր Լրահոս

Դրամաշնորհներ և վարկեր՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին

Դրամաշնորհներ և վարկեր՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին

Ցորենի մասով Հայաստանը 30 տոկոսով ինքնաբավ է, և այս տարի խնդիր չենք ունենա այն ներկրելու. ապրիլի 22-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալների ասուլիսի ընթացքում նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության և միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ Կենտրոնական բանկի փոխանցած տվյալների համաձայն՝ կա 13 000 հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27,6 միլիարդ դրամ: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 2 943 հայտ՝ ընդհանուր 4,34 միլիարդ դրամային արժեքով: Արման Խոջոյանը ընդհանրացնելով՝ նշեց, որ վերջին 20 օրերի ընթացքում տրամադրվել է 4,7 միլիարդ դրամի վարկ, որը 2 անգամ շատ է այն գումարից, որը տրամադրվել է 2020-ի առաջին եռամսյակում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալները ասուլիսի ընթացքում խոսեցին նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին, որոնք իրականացվելու են միջազգային կառույցների ֆինանսավորմամբ: Մասնավորապես՝ համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկա 2 ամիսների ընթացքում դրամաշնորհ տրամադրել առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար: Միջոցառման գումարը կազմելու է 550 միլիոն դրամ:

Նույն ծրագրի շրջանակում 39 կոոպերատիվի տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա: Սա վերաբերելու է միայն այն կոոպերատիվներին, որոնք նշված ծրագրի մաս են կազմում, նոր կոոպերատիվները չեն կարողանա օգտվել այս ծրագրից։

Եվրոպական Միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի շուրջ 460 հազար եվրո օգնություն՝  գյուղատնտեսական փոքր ծավալի սարքավորումների, գյուղտեխնիկայի և գործիքների տրամադրման համար: Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում և ընդգրկելու է հատիկ-ընդեղենի, մրգի, բանջարեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթան:

ՄԱԿ-ի զարգացման գործակալության ծրագրի շրջանակում առաջիկայում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում փոքր և միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչև 20 000 դոլար դրամային արժողությամբ դրամաշնորհ:

ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսակնան կազմակերպության միջոցով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մեկ ծրագիր, ըստ որի՝ մինչև հոկտեմբեր Հայաստանը թվայնացված հողագիտական քարտեզներ կունենա։ Հողագիտական քարտեզներում կերևա՝ որտեղ ինչ հողատեսակներ կան, և ներդրողները դրանք ինչի համար կարող են օգտագործել:

Գեղեցիկ Ոսկանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում